Առաջնագծում

Scheduled on

Mercredi 11:00 11:30
Mercredi 17:00 17:20

Բելգահայը ներկայացնում է մի նոր, աննախադեպ նախագիծ՝ «Առաջնագծում»։
Ինչո՞ւ «Առաջնագծում»․ որովհետև մեր նպատակը մեր համայնքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները և իրադարձությունները լուսաբանելն ու դրանք մեր ունկնդիրներին հասանելի դարձնելն է։ «Առաջնագծում» մեր համայնքի կյանքն է, իրադարձություններն ու անցուդարձը։ Իսկ հիմա՝ այն, ինչ իսկապես դարձնում է այս հաղորդումը աննախադեպ։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող ա լինել այս հաղորդման վարողը, հեղինակը կամ մասնակիցը։ Այսինքն սա մի ծրագիր է բոլորիս համար, որը կպատրաստվի բոլորիս կողմից։ Եթե տեղյակ եք որևէ սպասվող միջոցառման մասին, ապա դարձեք ձեր իսկ հաղորդման հեղինակը։ Շփվեք միջոցառման կազմակերպչի, մասնակցի կամ հեղինակի հետ, առաջարկեք պատմել միջոցառման նպատակի, ձևաչափի, տեղի և ժամի մասին։ Կարճ ասած Հարցազրույց անցկացրեք և ուղարկեք այն Բելգահային։ Եթե անձամբ հարցազրույց վերցնել չեք կարող, պարզապես տեղեկացրեք մեզ միջոցառման մասին, և մենք հնարավորության սահմաններում կլուսաբանենք այն։ Հետաքրքրվեցի՞ք։ Ուրեմն հետևեք մեզ և ուղարկեք ձեր հարցազրույցները։ Ով գիտի, միգուցե հենց ձեր մեջ է քնած Պուլիցերյան մրցանակակիրը։


Read more

100
Background
Share on Facebook
Share on Twitter
Share on Pinterest
Share on Linkedin
Send by Whatsapp
Love