Կանչ
Suzanna Baregamjan & Lilia
« Կանչ » հայրենաճանաչ ռադիոհաղորդաշարը նպատակ ունի նպաստել հայ մշակույթի, լեզվի և ազգային ինքնության պահպանմանը՝ հատկապես սփյուռքում աճող նոր սերնդի շրջանում։ Հաղորդման միջոցով կներկայացվեն հայկական երաժշտությունը, պատմությունը, բնությունը և արժեքները, ինչպես նաև հայ նշանավոր գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ և նկարիչներ։ Այն ունի կրթական և գեղարվեստական բնույթ՝ հիմնված հայկական մեղեդիների և հայերենի հարուստ բառապաշարի վրա։ Ծրագիրը նպատակ ունի պահպանել և ամրապնդել ազգային ոգին, խորացնել կապը հայրենիքի հետ։
