Ժպտա՛ – «Հայք» պարախումբ

Event info
Date: 17 juin 2023
Time: 19:00
Details
Հունիսի 17-ին, ժամը` 19:00-ին Noorderlaan 20, 1731 Asse-ում տեղի կունենա «Հայք» պարախմբի «Ժպտա՛» խորագիրը կրող ուսումնական տարեվերջյան համերգը…
Հայն իր վերուվար, դժվարին ու միևնույն ժամանակ փառապանծ պատմությամբ կերտել է այն ազգային-հոգևոր արժեհամակարգը, որի կրողներն ենք նաև մենք` այսօրվա սերունդը: Պատմությունը սովորեցրել է հային ցամաքից ստեղծել ծով, ջրից` բերրի դաշտեր, քարից` հաց, խավարից` լույս և մահից` կյանք: Կյանք, որին նույնիսկ ժպտացել են հայ որբ մանուկներ, որդեկորույս մայրեր ու այրիներ, քանի որ ժպիտն իր կենսատու էությամբ թափառում է բոլորիս մեջ` կամա թե ակամա հիշեցնելով իր գոյը: Հայոց պատմության մերօրյա շրջանը ևս դժվարին ու մշուշոտ է, որտեղ, անկասկած, գերիշխում են բացասական ու մութ երանգները, սակայն, տեսնելով անբասիր երազանքներով տոգորված հայ մանուկների ժպիտները, չենք կարող մենք չժպտալ, քանի որ իրենց ԺՊԻՏԸ ԺՊԻՏ ԾՆՈՂ ԺՊԻՏ Է, ապրեցնող ու հույս տվող, որը նույնիսկ անհուսալի ժամանակներում փայլել և փայլելու է հայի հաղթանակած վեհանձն դեմքին…
Current track

Title

Artist

Background